Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Մրգային հյութերը բարձրացնում են արյան ճնշումը. tert.am

Մրգային հյութերը բարձրացնում են արյան ճնշումը. tert.am

Սուինբերնի տեխնոլոգիական համալսարանի փորձագետները հայտնաբերել են, որ պարբերաբար առավոտյան մրգային հյութ օգտագործող մարդկանց մոտ բարձր ճնշում է արձանագրվում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Sunday Express-ին:

 

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ գոյություն ունի տարածված սխալ կարծիք, թե մրգային հյութերն օգտակար են առողջության համար, սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ:

 

Հյութերում ո՛չ միայն վիտամիններ, այլև մեծ քանակությամբ շաքար է պարունակվում, որի չարաշահումը հիպերտոնիայի, սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և ճարպակալման է բերում:

 

Ավելի վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նարնջի հյութը նույնքան վնասակար է, որքան գազավորված ըմպելիքները: 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ